Կոտայքի մարզի Գետարգել գյուղում հունիսի 9-ին կայացած ընտրություններում արդյունքում հաղթել է ինքնաառաջադրված Արսեն Կարապետյանը: Նա գործող գյուղապետն էր:
Ընտրություններին մասնակցել է 658 ընտրողներից 394-ը, որոնցից 201-ը նախապատվությունը տվել է Արսեն Կարապետյանին: Նրա մրցակից Տիգրան Արշակյանն ստացել է ընդամենը 15 ձայն պակաս՝ 186: Անվավել է ճանաչվել 7 քվեաթերթիկ:
Նշենք, որ Արսեն Կարապետյանը ժամանակին եղել է ԲՀԿ-ական, սակայն 2015 թվականի մարտին նա 25 այլ գյուղապետերի հետ կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:





























