ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակչուհին մահացել է՝ ռեստորանում պատահմամբ կրակելով իր որովայնին, հաղորդում է Fox News-ը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:
Նշվում է, որ իր որովայնին կրակած կինը՝ 28-ամյա Մեդիսոն Մուրը, հոսպիտալացվել է, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Կանապոլիս քաղաքի ոստիկանությունը սկսել է դեպքի հետաքննությունը, սակայն նրանք հայտարարել են, որ կրակոցը պատահական էր: Զենքը գրանցված էր կնոջ անունով: Դեռ հայտնի չէ՝ արդյոք մահացածը ռեստորանի այցելու էր,թե աշխատակից:





























