Դուք նոր եք ընտրվել, երեւի չգիտեք: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին:
Վերջինս էլ արձագանքեց. «Ես փորձառու չեմ, պարոն Մարուքյան, դուք դա կարող եք ինձ անընդհատ հիշեցնել, բայց ես կփոխվեմ տարիների ընթացքում»:
Մարուքյանը նշեց, որ պատգամավորներն ազատ են տալ հարցեր, որոնք կապված չեն բյուջեի կատարողականի հետ, եւ պետք չի, որ վարողը անընդհատ հիշեցնի, թե ինչ օրակարգով ենք հավաքվել:





























