«Հրապարակ» օրաթերթը զրուցել է Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի հետ` ՀԱԿ հանրահավաքի մասնակիցների` Ազատության հրապարակ մտնելու փաստի առթիվ:

Պարոն Նազարյան, եթե բարձրաստիճան եվրոպացիները Երեւանում չլինեն, ի՞նչ է սպասվելու ընդդիմությանը, որը հավանաբար հաջորդ անգամ կփորձի մտնել Ազատության հրապարակ:   

Իսկ ինչի՞ անպայման պիտի փորձեն մտնել էնտեղ:

Այսօր արդեն մարդիկ իրար շնորհավորում էին: Հնարավոր է նաեւ շուրջօրյա հանրահավաքներ սկսվեն:

Թույլ չենք տա նման բան: Մնալ, փակել` թույլ չի տրվելու: Ես Ձեզ ասեմ:

Հիմիկվանից սպառնո՞ւմ եք ընդդիմությանը:

Չէ, ինչի՞ եմ սպառնում: Իրենց ժամկետի մեջ` խնդրեմ, թող անեն: Թույլ չենք տա մտնեն, ինչ-որ պալատկաներ խփեն, թույլ չենք տա նման բան:

Իսկ ի՞նչ կանենք այդ դեպքում:

Հասարակական կարգը կպահպանենք: