Մարտի 17-ին՝ժամը 11.00-ին, ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցում գտնվող պետական պատկերասրահի շենքի տանիքից կախված սառույցները վտանգ են ներկայացնում անցորդների համար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը:

Տանիքից կախված վտանգ ներկայացնող սառույցները փրկարարների կողմից հեռացվել են: