Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը այս պահին չի ցանկանում  պարզաբանել` թե ինչու է վայր դրել մանդատը:

«Ես նշել եմ, որ կխոսեմ ավելի ուշ եւ վստահ եմ` կյանքն ինքը կթելադրի հանգամանքներն, իրադարձություններն ու դրանց ժամանակագրությունը, որոնց արդյունքը կխոսեմ»,-ասաց նա` չհստակեցնելով, թե երբ մանրամասներ կհայտնի իր այս որոշման մասին:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ Տիգրան Ուրիխանյանի այս որոշման մասին:

«Ճիշտն ասած ես էլ տեղյակ չեմ, Ուրիխանյանի ֆեյսբուքյան գրառումից եմ իմացել»,- ասաց նա:

Նշենք, որ Տիգրան Ուրիխանյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան գրառում էր կատարել` հայտնելով իր մասնագիտական պարտականությունները վայր դնելու մասին: