2008 թվականի մարտի 1-ի գործով դատապարտվածներին ազատ արձակելը կնպաստի Հայաստանի ժողովրդավարության զարգացմանը։ Մարտի 18-ին Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը։
Նա ընդգծեց, որ Հայաստանի տարբեր ոլորտներում նկատելի առաջընթաց կա։ «ԵԱՀԿ նկատում եւ ողջունում է դա»,- ասաց Աժուբալիսը։ Նա նաեւ հայտարարեց, որ ընտրությունների մոտենալուն զուգահեռ՝ անհրաժեշտ է բարեփոխումներ իրականացնել խոսքի ազատության եւ զանգվածային գործողությունների անցկացման ուղղությամբ:
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՀԿ-ի ակտիվ անդամ է, մասնակցում է կառույցի բոլոր բարեփոխումներին եւ այսուհետ էլ պատրաստ է աջակցել կազմակերպության ցանկացած նախագծի։ Խոսելով Լիտվայի հետ երկկողմ հարաբերությունների մասին՝ նա ընդգծեց, որ դրանք շատ բարձր մակարդակի վրա են։
Նալբանդյանը հիշեցեց, որ Հայաստանը մի ժամանակ սատարել է ԵԱՀԿ նախագահությունում Լիտվայի թեկնածությանը։





























