«Տաշիր 2011» համահայկական երաժշտական մրցանակաբաշխությունը կայանալու է Կրեմլի պետական պալատում ապրիլի 3-ին:
«Տաշիր 2011»-ի անվանակարգերում առաջարկվել են Թաթա Սիմոնյանը, Ջիվան Գասպարյանը, Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը, Ռազմիկ Ամյանը, Արման Հովհաննիսյանը, Արմենչիկը, Էմմին, Լուսինան:
Մրցանակաբաշխությանը մասնակցելու են Lara Fabian-ը, Toto Cutugno-ն, Manolo & Gipsygitanes-ը, Ստաս Միխայլովը, Comedy Club-ը եւ այլ աստղեր, NEWS.am-ին հայտնել են արարողության կազմակերպիչները:
«TASHIR 2011» ազգային մրցանակաբաշխության հաղորդավարներն են Գարիկ Մարտիրոսյանը, Մարկ Սաղաթելյանը, Քսենյա Սոբչակը, Վերա Բրեժնեւան, Նիկոլայ Բասկովը եւ Օքսանա Ֆյոդորովան:





























