Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է,որ հոկտեմբերի 14-ին Թուրքիայի Բուրսա քաղաքում կայանալիք Թուրքիա-Հայաստան ազգային հավաքականների խաղը կսկսվի Թուրքիայի ժամանակով 21։00-ին (Երեւանի ժամանակով 23։00-ին)։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet թերթը։

NEWS.am-ը հիշեցնում է, որ երկու երկրների հավաքականներն էլ հոկտեմբերի 14-ի խաղով կավարտեն նախընտրական փուլի խաղերը։ Աշխարհի 2010 թվականի ֆուտբոլի առաջնության նախընտրական 5-րդ ենթախմբում շարունակում է առաջատար մնալ Իսպանիայի հավաքականը՝ 24 միավորով։ Հայաստանը եզրափակում է աղյուսակը՝ 4 միավորով։ Ներկա դրությամբ Թուրքիան 12 միավորով գտնվում է երրորդ տեղում եւ խիստ մշուշոտ է նրա դուրս գալը նախընտրական փուլից։

Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ մարզիչ Ֆաթիհ Թերիմը հայտնել է, որ Հայաստանի հետ խաղից հետո կլքի պաշտոնը։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ առաջարկ էր ստացել հայտնի իտալական Ռոմա ակումբից, սակայն չի ցանկացել գործը կիսատ թողնել։