«G 20»-ի երկրների գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է այցելել Իրան եւ Իրաք։ Այս քայլով թուրքական իշխանությունները մտադիր են տարածաշրջանում «խաղաղության աղավնու» դեր ստանձնել։

«ՄԱԿ-ի վեհաժողովի ժամանակ մենք արդեն հայտնել ենք մեր դիրքորոշումը Իրանի վերաբերյալ։ Կայցելենք Իրան հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին եւ հնարավորություն կունենանք ավելի մանրամասնորեն քննարկել որոշ հարցեր»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի վարչապետը այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Իրանի ղեկավարությունը ՄԱԳԱՏԷ-ին հայտնել է, որ իր երկրի տարածքում գործում է ուրանի հարստացման եւս մեկ գործարան։ Էրդողանն ասել է, որ Թուրքիան արդեն հայտնել է իր դիրքորոշումն այս հարցի շուրջ եւ այսուհետ մտադիր է երկկողմանի բանակցություններ սկսել։

Ինչ վերաբերում է Իրաքին, ապա Թուրքիան անցած ամիս արդեն փորձել է հաշտեցնել նրան Սիրիայի հետ։

Հիշեցնենք, որ Իրաքն ու Սիրիան դադարեցրեցրին իրենց դիվանագիտական հարաբերություններն այն բանից հետո, երբ Իրաքը պաշտոնական Դամասկոսին մեղադրեց իրաքցի խռովարարներին ապաստան տալու մեջ։ Դրանից հետո Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպեց Իրաքի եւ Սիրիայի ղեկավարների հետ։