«Ես դժվարանում եմ ասել, թե ինչպես կանցեն Սերժ Սարգսյանի նախաձեռնած քննարկումները Սփյուռքում, որ նվիրված են հայ-թուրքական արձանագրություններին, բայց մի բան ակնհայտ է. այնտեղ բավական վրդովմունք, լարվածություն եւ մեծ դժգոհություն կա կապված այդ արձանագրությունների հետ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արտյուշա Շահբազյանը, նկատելով, որ Հայաստանում այդ խնդրի շուրջ լայն քննարկումներ փաստորեն չեղան: «1-2 քննարկումները չհաշված, որոնք իրականում ձեւական բնույթ էին կրում, իրական հանրային քննարկում տեղի չի ունենում առայժմ»,- նշեց նա ու հավելեց. «Այս խնդիրները որքան մեզ են վերաբերում, նույնքան էլ՝ Սփյուռքին եւ բնական է, որ նաեւ Սփյուռքի հետ խոսեն: Կարծում եմ, նաեւ, որ նախագահի համար օգտակար կլինի այն, ինչ նա կլսի Սփյուռքում»:
Արտյուշա Շահբազյան. «ՀՀ նախագահի համար օգտակար կլինի այն, ինչ նա կլսի Սփյուռքում
Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն




























