Ալկոհոլային թունավորումով մարտի 18-ի առավոտյան Վանաձոր քաղաքի թիվ 2 հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի 86 շենքի թիվ 29 բնակարանի բնակիչ, 57-ամյա Աշոտ Ղազարյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա.Ղազարյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:





























