Մատենադարանի հարող տարածքում այսօր՝ մարտի 21-ին տեղի կունենա Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական շարժման հանրահավաքը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ժողովրդական կուսակցության լրատվական ծառայությունից, հանրահավաքը կազմակերպվում է «ընդդեմ երկրում խորացող կամայականության, բռնապետության, արատավոր բարքերի ու աղքատության»:
Ժողովրդական շարժման հանրահավաքին կհաջորդի երթ:





























