Հայաստանի Ազգային Ժողովն այսօր ընդունել է «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Արծրունի Աղաջանյանի հրաժարականը:
Խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Աղաջանյանը հետ չի վերցրել հրաժարական տալու իր դիմումը եւ, համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի նրա հրաժարականը համարվում է ընդունված:
Աղաջանյանը ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ ինքն արդեն երկար ժամանակ զբաղվում է օրենսդրական աշխատանքով, եւ այդ ոլորտում արել է այն ամենն, ինչ կարողացել է: «Այժմ ցանկանում եմ ուժերս փորձել այլ ոլորտում»,- նշել էր նա:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Արծրունի Աղաջանյանը նշանակվելու է Արթուր Բաղդասարյանին պատկանող կոնյակի գործարանի գործադիր տնօրենի պաշտոնում:





























