Հայաստանի Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը առաջարկել է խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանին ընդմիջման ընթացքում քննարկել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին հացադուլը դադարեցնելու կոչ ուղղելու հնարավորությունը: Դալլաքյանն առաջարկել է նաեւ այցելել Հովհաննիսյանին Ազատության հրապարակում: Խորհրդարանի նախագահը հավանություն է տվել պատգամավորի առաջարկին:

Աբրահամյանը նշել է, թե զրուցել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ եւ խնդրել է իրեն հայտնել պատճառը թե ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ անում: «Ինձ ոչ մի պատճառ չներկայացրին»,- ասել է Աբրահամյանը: Այդուհանդերձ նա աջակցել է Դալլաքյանի առաջարկին:

Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն 6-րդ օրն է` հացադուլ է անում Ազատության հրապարակում: