Հանրահայտ երգչուհի Մադոննան թուրք հայտնի պարող Յաման Օքուրին հայտնել է Թուրքիայում համերգ չտալու պատճառը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը։

Հայտնի երգչուհին ասել, որ մի անգամ ինքը ցանկացել է համերգով հանդես գալ Թուրքիայում։ Մադոննային հայտնել են, որ Թուրքիայում համերգին մասնակցել ցանկացողներ շատ կլինեն։ «Սակայն համերգի կազմակերպիչները ինձ երաշխիքներ չկարողացան տալ եւ ես չկարողացա գալ Թուրքիա»,-ասել է փոփ աստղ Մադոննան։