Ոստիկանության Մաշտոցի բաժնում մարտի 20-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 14.30-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 29 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 78-ամյա մի կնոջ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով, կինը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























