Հայաստանյան իշխանությունները իրենց քաղաքացիներին  Ճապոնիայից տարհանելու որոշում դեռեւս չեն ընդունել։ «Ներկայումս տարհանման մասին որոշում չկա»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ ավելացնելով, որ Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը շարունակում է իր աշխատանքները։ Նրա խոսքով, այդ երկրում ներկայումս Հայաստանի մոտ երկու տասնյակ քաղաքացի կա՝ հիմնականում ուսանողներ եւ խառնամուսնությունների հետեւանքով այդ երկրում ապրող հայեր։

Վերջին տարիների ուժեղագույն երկրաշարժերից մեկը տեղի է ունեցել Միյագի նահանգի ափի մոտ` Տոկիոյից 373 կիլոմետր հյուսիս-արեւելք: Ուժգնությունը կազմել է 8,9 մագնիտուդ: Երկրաշարժն առաջացրել է ուժեղ ցունամի, մի շարք շրջաններում ալիքի բարձրությունը գերազանցել է 10  մետրը: Մի քանի  հազար մարդ զոհվել է եւ անհետ կորել: