Բաքվի թիվ 1 ուղղիչ գաղութի հիվանդանոցում վախճանվել է 50-ամյա «օրենքով գող» Մամեդ Հուսեյնովը, հայտնում է «Прайм Крайм» լրատվական գործակալությունը։

Որոշ տվյալներով, Մամեդը երկար ժամանակ տառապում էր լյարդի ցիրոզով եւ շաքարային դիաբետով:

Ապօրինաբար թմրամիջոցներ պահելու համար նա երեք տարի ազատազրկման էր դատապարտվել 2010 թվականի սեպտեմբերի 13-ին։

Ինչպես հայտնում է SalamNews-ը, Մամեդ Հուսեյնովը Ռուսաստանի ամենահայտնի հեղինակություններից էր եւ մեկ այլ «օրենքով գող»՝ Հիքմեթ Սաբիրաբադսկու մահից հետո համարվում էր Ռուսաստանում ադրբեջանական հանցավոր խմբավորումների «կնքահայրը»։