Հայ ազգային կոնգրեսն այսօր՝ ապրիլի 8-ին Ազատության հրապարակում հանրահավաք, իսկ ապա` երթ անցկացնելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանին իրազեկում է ներկայացրել:

Ըստ իրազեկման, ՀԱԿ-ը նախատեսում է հանրահավաքը սկսել ժամը 17:00-ին, իսկ երթը կանցկացվի Մաշտոցի պողոտա, Արմիրյան փողոց, Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոց երթուղիով: Նախատեսվում է, որ երթը կավարտվի Ազատության հրապարակում:

Իրազեկման մասին քաղաքապետարանի որոշումը, ըստ օրենքի, պետք է հարապարակվի 72 ժամվա ընթացքում:

Հիշեցնենք, որ օրերս ՀԱԿ-ը իրազեկում էր ներկայացել Ազատության հրապարակում 5 օր հանրահավաքների շարք անելու մասին, որոնք սակայն չէին ընդունվել ի գիտություն: