«Աբխազիան եւ Հարավային Օսեթիան մեզ` ՌԼԴԿ-ին չի հետաքրքրում: Մեզ հետաքրքրում է ռուս-թուրքական սահմանը»,- այդ մասին հայտարարել է ՌԴԼԿ նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին` Region TV-ին տված հարցազրույցում:

«Որպեսզի մեր եւ Թուրքիայի միջեւ ոչինչ չլինի, ոչ Աբխազիա, ոչ Օսեթիա, ոչ Վրաստան, ոչ էլ Ադրբեջան: Միայն ռուս-թուրքական սահման, իսկ Արեւմուտքում` ռուս-գերմանական: Ահա երկու սահման, որ ՌԼԴԿ-ն առաջիկայում առաջ է մղելու»,- ասել է Ժիրինովսկին:

Նրա խոսքով, «ցանկացած դեպքում», ԱՄՆ-ի եւ Իսրայելի նպատակն է ոչնչացնել Իրանը: «Իսկ դա Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանն է, որին առնչվում է նաեւ Վրաստանը: Ուստի եթե Վրաստանն արգելափակի ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությունը, վրացական բիզնեսը Ռուսաստանում կոչնչացվի, «օրենքով գողերին» բռնի կերպով կուղարկենք Վրաստան, եւ այդ երկիրը կշրջափակվի բոլոր կողմերից»,- ասել է ժիրինովսկին: