Վրաստանի ԱԳ նախարարությունը չի կոնկրետացնում, թե ինչ պատճառներով է հետաձգվել է այդ երկրի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիայի այցն Իսրայել։ Ինչպես մարտի 21-ին հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն, իր գործընկերոջ այցը հետաձգվել է նույն պատճառով, որով չի կայացել  Վրաստանի վարչապետ Դավիթ Բաքրաձեի այցը։

«Իսրայելական կողմը պաշտոնական տվյալների մասին ոչինչ չի հաղորդել»,-հայտարարել է Կալանդաձեն։

Իսրայելական որոշ լրատվամիջոցների տվյալներով, այդ երկրի զբոսաշրջության նախարարը Կոբալիային որոշել է չընդունել, քանի որ Իսրայելի կառավարությունը դժգոհ է այսպես կոչված «Ֆուքսի գործով» (անցած տարի Բաթումիում ձերբակալված երկու իսրայելցի գործարարների մասով) Վրաստանի դիրքորոշումից։ Նրանց մեղադրում են կաշառք տալու մեջ։ Հենց այդ պատճառով էլ չի կայացել նաեւ Բաքրաձեի այցը, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հերքել էր լուրերը, որ իր երկրի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները փչացել են։