Հայաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ քննարկում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու օրինագիծը:

Ինչպես փաստաթուղթը ներկայացնելիս ասել է պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը,  լավ ընտրական օրենսդրությանը զուգահեռ պետք է «լավ» ընտրությունների անցկացման կամք լինի, եւ միայն այդ դեպքում է հնարավոր հաջողության հասնել:

Հարությունյանը նաեւ ներկայացրել է օրինագծի նորամուծությունները: ԿԸՀ-ն պետք է ընտրություններից մեկ օր առաջ հրապարակի ընտրողներիթիվը:

Բացի այդ, ԿԸՀ-ն պետք է եղած ողջ տեղեկատվությունը հրապարակի կայքում: Փաստաթուղթը նաեւ պահանջում է պետական եւ տեղական սրահները անվճար հիմունքներով հատկացնել քարոզչություն իրականացնելու համար: Կարգավորվում է բարեգործությունը ընտրությունների փուլում: Այսպես, արգելվում է քարոզարշավի փուլում այն բարեգործական կազմակերպությունների գործունեությունը, որոնց անվանումը հիշեցնում է քաղաքական կուսակցություններին:

Օրինագիծը սահմանափակում է քաղաքական գովազդի գինը հեռուստատեսությամբ եւ ռադիոյով:

Հաջորդ նորամուծությունն այն է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաղկացած է լինելու 7 «պրոֆեսիոնալներից», որոնց նշանակելու է նախագահը 5 տարի ժամկետով: Թեկնածուներին առաջադրելու են օմբուդսմենը, փաստաբանների պալատի եւ վճռաբեկ դատարանի նախագահները: