Մատենադարանի մոտ այս պահին ընթանում է Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական կուսակցության հանրահավաքը: Տիգրան Կարապետյանը նախ պարզաբանել է, թե ինչու է հանրահավաքի մասնակիցների թիվն ավելի քիչ, քան նախորդ հանրահավաքներին, նշելով, թե ոստիկանությունը փակել է ճանապարհները:

Կարապետյանը նաեւ նշել է, թե արմատապես փոխել է իր վերաբերմունքը «Ժառանգություն» կուսակցության եւ Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ` վերջինիս խիզախ քայլից (հացադուլից- խմբ.) հետո:

Կարապետյանը նաեւ մտադիր է երթ անել դեպի Ազատության հրապարակ եւ իր աջակցությունը հայտնել Րաֆֆի Հովհաննիսյանին: Ընդ որում, եթե Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի նպատակը Ազատության հրապարակի նվաճումն էր, ապա իրենք մտադիր են միայն աջակցել Հովհաննիսյանին:

Տիգրան Կարապետյանը բացառել է նաեւ «Ժառանգությանը» միանալու հնարավորությունը: «Ես միացել եմ ժողովրդական շարժմանը»,- ասել է նա: