Թուրքիայի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում հեռարձակվող Gun TV-ն ցանկանում է հայերեն հեռարձակումներ կազմակերպել։ Այս մասին տեղեկացում է թուրքական Iha կայքէջը։
Դիարբեքիրի Gun TV-ն 2004 թվականից քրդերենով հաղորդումներ է հեռարձակում։ Այս հեռուստաընկերության տնօրեն Դիրեն Քեսերը հայտնել է, որ իրենք ցանկանում են հայերեն լեզվով եւ նրա բարբառներով հաղորդումներ եթեր հեռարձակել։ Նրանք թույլտվության համար պետք է դիմել են համապատասխան կառույցներին։




























