Մոտ ապագայում Վրաստանը Քաթարի եւ Չինաստանի հետ օդային երթեւեկություն կսկսի: Այս մասին Վրաստանի խորհրդարանում ելույթ ունենալու ժամանակ հայտարարել է այդ երկրի վարչապետ Նիկա Գիլաուրին, հայտնում է վրացական «Մեդիանյուզ» լրատվական գործակալությունը:

Վարչապետի խոսքով, Վրաստանի նպատակն է, որ էժան ավիաընկերությունները ավելի շատ լինեն:

«Վրաստան է մտել էժան օդային «Պեգասուս» բեռնակիր, սակայն մենք դեռ շարունակում ենք բանակցություններ վարել նաեւ  ուրիշների հետ»,-ընդգծել է Գիլաուրին: