«Պարզապես խնդիրներ կան, եւ այդ խնդիրներում մեզ համար կարեւոր է նաեւ Սփյուռքի կարծիքը»,- այսօր NEWS.am-ի թղթակից հետ զրույցում անդրադառնալով նրան, որ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 1-ից հանդիպումների շարք է սկսում Սփյուռքի գաղթօջախներում` քննարկելու համար հայ-թուրքական արձանագրությունները, նշեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Հարցին, թե Սերժ Սարգսյանը կկարողանա՞ «լեզու գտնել» Սփյուռքի կառույցների հետ, հաշվի առնելով, որ հայ-թուրքական արձանագրությունները բավականին բուռն հակազդեցություն են առաջացրել դրսում, Գ. Սահակյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ ընդվզումներ կան Սփյուռքում: Մյուս կողմից Սերժ Սարգսյանի անցած ճանապարհը երբեք „լեզու գտնելու“ ճանապարհ չէ, պարզապես խնդիրները պետք է իրենց տեղում լինեն եւ կարծում եմ, որ շատ հասկանալի կներկայացվի նաեւ Սփյուռքին»:

Այսինքն Սփյուռքը կընկալի՞ Սերժ Սարգսյանի խոսքն ու հիմնավորումները, հարցին էլ արձագանքեց. «Չեմ կարծում, որ խնդիրը կա համոզել, որպեսզի Սփյուռքն ընկալի ասվածը: Սփյուռքը շատ լավ էլ ընկալում է, պարզապես մեր հայրենակիցները պետք է տրամաբանորեն տեսնեն այն վճռականությունը, որը կա նախագահի մոտ»: