Google ինտերնետային գիգանտը չորս անգամ մեղավոր է ճանաչվել հեղինակային իրավունքների խախտման մեջ` Փարիզի վերաքննիչ դատարանի կողմից եւ պարտավորվել է մի քանի հազար եվրո վճարել հայցվորներին, հաղորդում է Nouvelles dArménie-ն:
Վերաքննիչ դատարանը քննել է չորս դատական վեճ, որի կողմերն են եղել մի կողմից Google France et Google Inc.-ը, մյուս կողմից մի լուսանկարիչ, Mondovino ֆիլմի պրոդյուսերները, ինչպես նաեւ Հայոց Ցեղասպանության մասին պատմող վավերագրական ֆիլմի համապրոդյուսերները, որը համապրոդյուսերն է ֆրանս-գերմանական «Arte» հեռուստաալիքը:
Վերաքննիչ դատարանը վճռել է նաեւ, որ ինտերնետ-ընկերությունը հայցվորներին պետք է վճարի ընդհանուր առմամբ, 430 հազար եվրո՝ որպես «բարոյական վնասի փոխհատուցում» եւ դատական ծախսերի համար:





























