Գերբերը, հիմները, Ջավախքի խորհրդանշանները, որոնք հայտնվել էին բլոգներում, հայ բլոգերների գաղափարն են եւ անջատողական ենթատեքստ չունեն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ մեկնաբանելով վրացական ITV ինտերնետ-հեռուստատեսության ռեպորտաժը, որում թղթակից Խաթունա Կացիտաձեն Ջավախքն անվանել էր անջատողական շրջան եւ եզրակացրել, որ 2020 թվականին Հայաստանը «ձեռք կգցի» այն։
Թորոսյանը զարմանք հայտնեց հատկապես 2020 թվականի առումով։ «Ինչո՞ւ այդ դեպքում ոչ 2015 կամ 2025 թվականը»,- հռետորական հարց հնչեցրեց պատգամավորը։
«Այստեղ հարցը նրանում չէ, որ վրացի ազգայնականները եւ ազատականները վախենում են կորցնել Ջավախքը, պետք է ավելի խորը նայել. Ադրբեջանը եւ Թուրքիան կարողացել են Վրաստանին ներգրավել իրենց հակահայ քաղաքականության մեջ, որի արդյունքներին ականատես ենք մենք։ Օրինակ, Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը, տնտեսական տեսանկյունից բավական կասկածելի նախագիծ է, որը քաղաքական նպատակներ է հետապնդում։ Նույնը կարելի է ասել Բաքու-Ջեյհանի մասին, որտեղ արվել է ամեն բան Հայաստանը մի կողմի վրա թողնելու համար։ Սրանով ցանկանում են մեկուսացնել Հայաստանին, շրջանցեն նրան»:
Թորոսյանը նշեց, որ Վրաստանի իշխանությունները մտադիր են ուժեղացնել ջավախքահայերի հանդեպ խտրական քաղաքականությունը։





























