Երեւանի Շահումյանի անվան հրապարակում այսօր` մարտի 23-ին, ժամը 5-ի սահմաններում տեղի է ունեցել վրաերթ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 37-ամյա Արտակ Պողոսյանը Daewoo մակնիշի Տ 4544 համարանիշի ավտոմեքենայով նշված հրապարակում վրաերթի է ենթարկել Իրանի քաղաքացի, 28-ամյա Սայիդ Յադուլլա Մոեվիին եւ նրա թարգմանչուհի, 41-ամյա Նունե Սարգսյանին: Երկուսին էլ տեղափոխել են հիվանդանոց:

Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը: ՃՏՀ բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի