Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ։Կողմերը քննարկել են ԼՂ-ի հարցը եւ այլ տարածաշրջանային խնդիրներ։ Քլինթոնը նշել է, որ ԱՄՆ-ը անթույլատրելի է համարում հակամարտությունում ստատուս-քվոյի պահպանումը։ Դրան Մամեդյարովը պատասխանել է, որ «կայունությունը եւ խաղաղությունը Հարավային Կովկասում հնարավոր է միմիայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ երկրի սահմանների անձեռնմխելիության շրջանակներում»։
Կողմերը դրական գնահատեցին նաեւ երկու երկրների համագործակցությունը էներգետիկայի ոլորտում, հավաստելով Ադրբեջանի կարեւոր դերը էներգակիրները միջազգային շուկա արտահանելու գործում։




























