Եվրամիության գագաթաժողովը, որի գլխավոր թեման լինելու է եվրոյի ամրապնդման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը,  մեկնարկելու է այսօր` մարտի 24-ին, Բրյուսելում: Գագաթաժողովից առաջ, ինչպես հաղորդվում է, դրա մասնակիցներին չի հաջողվել մեկ ընդհանուր հայտարարի գալ այն հարցի շուրջ, թե ինչ միջոցով է եվրոպական կայունացման ֆոնդն ընդլայնվելու 250-ից 440 միլիարդ եվրոյով: ԵՄ առաջնորդները, ինչպես ապասվում է, քննարկելու են Լիբիայում, ինչպես նաեւ Հյուսիսային Աֆրիկայի  այլ պետություններում  առկա իրավիճակը եւ երկրաշարժից եւ Ցունամիից տուժած Ճապոնիային ցուցաբերվելիք օգնության հարցը:  

Գագաթնաժողովի նախօրեին Եվրոպական հանձնաժողովի մի քանի ինտերնետային կայքեր ենթարկվել են կիբերհարձակման: Միջոցներ են ձեռնարկվել` կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքը կանխելու ուղղությամբ:   

Նշենք, որ տնտեսական կառավարման ոլորտին առնչվող միջոցների ձեռնարկման փաթեթը ներառում է հետեւյալ միջոցների ձեռնարկումը` տնտեսական կառավարման համակարգի  ուժեղացման ապահովում, բանկային ոլորտի առողջացում, որոշման ընդունում` եվրոյի գոտու կայունության եվրոպական մեխանիզմի մասին պայմանագրի վերաբերյալ, ինչպես նաեւ Եվրոպական ֆոնդի ֆինանսական կայունության ամրապնդում: