Հայտնի կինոռեժիսոր Ռոման Պոլանսկին երեկ Շվեյցարիա ժամանելուն պես ձերբակալվել է: Այցելության նպատակը Ցյուրիխում կինոփառատոնի մասնակցելն է եղել, որի ժամանակ պետք է մրցանակ ստանար իր ռեժիսորական գործունեության համար: Սակայն մրցանակի փոխարեն նրան ձերբակալելու սանկցիա է տրվել, որը ստորագրված է եղել ամերիկյան իշխանությունների կողմից՝ դեռեւս 1978 թվականին:
Հիշեցնենք, որ 1978 թվականին Պոլանսկին լքել է ԱՄՆ-ը, որպեսզի խուսափի բանտարկությունից` 13-ամյա աղջնակի հետ կապերի համար: Այդ պատճառով Ֆրանսիայում ապրող 75-ամյա ռեժիսորը չէր այցելում ԱՄՆ, խուսափելով նաեւ Մեծ Բրիտանիա գնալուց, քանի որ այստեղ եւս նրան կարող էին ձերբակալել եւ էքստրադիցիայի ենթարկել:




























