Երեւան Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մարտի 25-ին տեղի կունենա «Երկիր» թերթի դեմ ԱԺ գործարար պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հայցը քննությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տիգրան Արզաքանցյանը դատի է տվել «Երկիր» թերթին՝ իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ հրապարակելու համար:
♦ «Երկիր». Տիգրան Արզաքանցյանը դատի է տվել թերթին. Նա պահանջում է 3 միլիոն 568 հազար դրամ
Հայցադիմումի համաձայն Տիգրան Արզաքանցյանը պահանջում է թերթից բռնագանձել 3 մլն դրամ գումար, ինչպես նաեւ 568 հազար դրամ փաստաբանական եւ դատական ծախսերի համար:




























