Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության ղեկավարը խորհուրդ է տվել հայտնի հոլիվուդյան աստղ Քեւին Քոստներին՝ գնալ Հոլիվուդում դերասանություն անել, ոչ թե Թուրքիայի քաղաքականությանը խառնվել։ Այս մասին հայտնում է թուրքական Star թերթը։
Ավելի վաղ հոլիվուդյան հայտնի դերասան՝ Քեվին Քոստները հայտնել էր, որ աջակցում է թուրքական իշխանությունների հայտարարած ժողովրդավարացման նախաձեռնությանը, որի շրջանակներում է նաեւ քրդական հարցի կարգավորումը։
Թուրքական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալը այս կապակցությամբ շատ կոշտ է արձագանքել։ «Այս իրադարձությունը (Թուրքիայում ժողովրդավարացման նախաձեռնությունը) սիրված ցույց տալու համար Հոլիվուդից մի դերասան են գտել։ Ինչպե՞ս են համոզել, որ դերասանը կանգնել ասում է, որ աջակցում է թուրքական իշխանությունների նախաձեռնությունը։ Դու ինչու՞ ես խառնվում Թուրքիայի ներքին գործերին։ Դու գնա քո դերասանությունը արա Հոլիվուդում։ Քեզ որտե՞ղից գտան։ Ամենատխրեցնողը այն է, որ իշխանությունը այսպիսի վիճակի մեջ է ընկել եւ հույսը հոլիվուդյան աստղերն են»,- ասել «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահ Դենիզ Բայքալը։




























