Թմրանյութերի խոշոր խմբաքանակ է առգրավվել բրիտանական ՌԾՈՒ հատուկ գործողության արդյունքում։

Ինչպես հաղորդում է Բի Բի Սի-ն, «Cristal» ձկնորսական նավը, որի վրա եղել է 5,5 տ կոկաին, սեպտեմբերի 27-ին Լատինական Ամերիկայի ափի մոտ կալանվել է Մեծ Բրիտանիայի ՌԾՈՒ «Iron Duke» նավի կողմից։ Ըստ նախնական գնահատումների, ապօրինի բեռի արժեքը կազմում է ոչ պակաս, քան 380 մլն. դոլար։ Նշվում է, որ դա բրիտանական ՌԾՈՒ-ի կողմից առգրավված կոկաինի ամենախոշոր խմբաքանակն է։

Կասկածելի ձկնորսանավը սկզբում նկատել է տեղանքը պարեկող Ռազմա-ծովային ուժերի ուղղաթիռը, ինչից հետո սկսվել է նավի երկարատեւ հետապնդումը, որին մասնակցել են Միացյալ թագավորության ՌԾՈՒ «Fort George» պահեստային նավը, ինչպես նաեւ ԱՄՆ առափնյա պաշտպանության ուժերը։