Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 28-ին կհանդիպի իրանցի իր գործընկեր Մանուչեր Մոթաքիի հետ։ Նախարարները կհանդիպեն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի շրջանակներում։
Սպասվում է, որ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների առաջնորդները կքննարկեն երկկողմ ու միջազգային հարցերի լայն շրջանակ։ Սակայն, բանակցությունների հիմնական թեման, ինչպես պնդում են ռուսական ԶԼՄ-ները, կլինի ամենայն հավանականությամբ, Իրանի կողմից ուրանի հարստացման երկրորդ գործարանի կառուցման հարցը։
Հիշեցնենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները հայտնել էին ՄԱԳԱՏԷ-ին ուրանի հարստացման արդեն երկրորդ ձեռնարկության գոյության մասին։ Մինչդեռ, Իրանը, չերկյուղելով հետագա սրումից, նախօրեին անց է կացրել Fateh-110 եւ Tonder-69 մոտիկ հեռահարության երկու հրթիռների փորձարկում։ Իսկ այսօր արդեն նախատեսվում է «Շահաբ» մեծ հեռահարության հրթիռի արձակումը։




























