Սեպտեմբերի 28-ին Բաքվում մեկնարկում է Թյուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովի (ԹՊԽՎ) երկօրյա գագաթնաժողովը։
Գագաթնաժողովին կմասնակցեն Վեհաժողովի հիմնադիր 4 պետությունների՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի ու Ղրղզստանի, խորհրդարանների նախագահների գլխավորած պատվիրակությունները։ Չի բացառվում նաեւ Ուզբեկստանի ու Թուրքմենստանի պատվիրակությունների մասնակցությունը։
Գագաթնաժողովում կստեղծվի ԹՊԽՎ քարտուղարություն, որը տեղակայվելու է Բաքվում,- հաղորդում է ադրբեջանական «Ազեր Թաջ» գործակալությունը։ Չի բացառվում, որ գագաթնաժողովին կարող է քննարկվել թյուրքական պետությունների համատեղ հեռուստատեսության ստեղծման հարցը։




























