Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի զինծառայողները համատեղ զորավարժություններ են անցկացնում: «Eternity-2009» («Անվերջություն-2009») անվանումը կրող շտաբային վարժանքները սկսվելու են սեպտեմբերի 28-ին՝ Անկարայում:
Ինչպես հիշեցնում է Թուրքիայի Զինուժի գլխավոր շտաբը, զորավարժանքները, որ ամեն տարի հերթով անցկացվում են երկրներից մեկում, միտված են խողովակաշարերի պահպանությանը: Վարժանքների ընթացքում դիտարկվում են մասնակից-երկրների ռազմական կառույցների փոխգործակցությունը խողովակաշարերին վտանգ սպառնալու դեպքում:
«Eternity-2009» զորավարժանքներին Ադրբեջանից մասնակցում է 13, Թուրքիայից՝ 19, Վրաստանից՝ 10 զինծառայող:




























