Հայաստանի արտգործնախարարությունը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է հոկտեմբերի 10-ին հայ-թուրքական արձանագրությունները Ցյուրիխում ստորագրելու մասին տեղեկատվությունը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը NEWS.am-ին հայտնել է, թե «ԱԳՆ-ն պատշաճ ժամկետներում արձանագրությունների հետ կապված գործողությունների մասին կտեղեկացնի հանրությանը»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե արձանագրությունները ստորագրվելու են երկու երկրների արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուի եւ Էդվարդ Նալբանդյանի կողմից, հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում, այնուհետ դրանք կուղարկվեն վավերացման երկու երկրների խորհրդարաններ:




























