ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հուսով է, որ ԵՏՄ երկրները միջկառավարական խորհրդի նիստում վերջնականապես կպայմանավորվեն մաքսատուրքերի տեղաբաշխման հարցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք այսօր մեր միության գործունեության հրատապ հարցեր կքննարկենք, ազգային կարգավորման ձեւավորման հարցերը: Հույս ունեմ, որ վերջնականապես կպայմանավորվենք այն խնդրով , ինչի մասին դուք հենց նոր ասացիք: Ես նկատի ունեմ մաքսատուրքերի տեղաբաշխման հարցերը»,- ասել է Մեդվեդեւը Եվրասիական միջկառավարական խորհրդի պատվիրակությունների ղեկավարների հանդիպման շրջանակում Ղրղզստանի նախագահ Սոորնբայ Ժեենբեկովի հետ հանդիպմանը:

Նա նշել է, որ շարունակում են կարեւոր թեմաներ մնալ թվային օրակարգը եւ ընդհանուր ֆինանսական շուկան:

«Մենք իսկապես որոշակի հաջողությունների ենք հասել: Նվազում են վարչարարական խոչընդոտները, չնայած, հավանաբար, ոչ այնքան արագ, ինչպես բոլորը կցանկանային»,- ասել է Մեդվեդեւը:

Ռուսաստանի վարչապետն ընդգծել է, որ ԵՏՄ երկրները համաշխարհային մրցակցային դաշտում հանդես են գալիս որպես մեկ ամբողջություն: