Նալբանդյանը նախատեսում է մասնակցել Բուենոս-Այրեսի ցուցադրական մրցախաղին, որը կսկսվի դեկտեմբերի 17-ին։

Բացի այդ, Դավիթը մտադրված է ներկայանալ եւս մեկ ցուցադրական մրցախաղին, որը տեղի կունենա 12-13 դեկտեմբերին, Սան-Խուանում։ Բայց այդ մրցախաղին մասնակցությունը դեռեւս հարցականի տակ է, քանի որ տաղանդավոր թենիսիստը պետք է խորհրդակցի իրեն բուժող բժշկի հետ։

Հիշեցնենք, որ Նալբանդյանը այս պահին վերականգնողական բուժում է անցնում այն բանից հետո, երբ ազդրի վնասվածքի պատճառով ենթարկվեց վիրաբուժական միջամտության։ Նա վիրահատվել է այս տարվա մայիսին։

Նալբանդյանը սկսել է թենիս խաղալ հինգ տարեկանից։ Նա Արգենտինայի համար խաղում էր 14, 16 եւ 18 տարեկանների տարիքային խմբերում։ 1996 թվականին նա Արգենտինայի հավաքականի կազմում հաղթեց Աշխարհի պատանեկան թիմային առաջնությունում։

2002 թվականին, քսան տարեկանում, Դավիթը մտավ Ուիմբլդոնի եզրափակիչ, որտեղ հաղթեց ավստրալացի Լեյթոն Հյուիթին։ Այդ նվաճումից հետո նա մտավ АТР-ի հիսուն ամենալավ թենիսիստների շարք եւ իր հայրենիքում հայտարարվեց, որպես «Տարվա մարզիկ»։ Նալբանդյանի կարիերայի ընթացքում ամենագլխավոր նվաճումը նրա ելույթն էր Շանհայի-2005 եզրափակիչ մրցախաղում, որտեղ նա պատահական էր հայտնվել, իրենից վարկանիշով բարձր թենիսիստների դուրս մնալու պատճառով։ Այնտեղ Նալբանդյանը մտավ կիսաեզրափակիչ, որտեղ հաղթեց ռուս թենիսիստ Նիկոլայ Դավիդենկոյին, իսկ եզրափակիչում հանդիպեց շվեյցարացի Ռոժեր Ֆեդերերի հետ։ 5 ժամ ընթացող մրցամարտից հետո Նալբանդյանին հաջողվեց հաղթել Ֆեդերերին՝ 6-74 6-711 6-1 6-2 7-63 հաշվով։ Այդ հաղթանակից հետո Նալբանդյանը տեղափոխվեց ռեյտինգի երրորդ հորիզոնական։

Նրա համար անհաջող էր 2007 թվականը, երբ Դավիթը վարկանիշային աղյուսակում գլորվեց երրորդ տասնյակ։ Սակայն Նալբանդյանը կարողացավ ավարտել մաժորային նոտայի վրա, Մադրիդում եւ Փարիզում իրար հետեւից հաղթելով «Մասթերս» շարքի երկու աշնանային մրցախաղերը, կարողանալով նրանցից ամեն մեկի ժամանակ հաղթել աշխարհի առաջին եւ երկրորդ ռակետներ՝ Ռոջեր Ֆեդերերին եւ Ռաֆայել Նադալին։

Միայն Նալբանդյանը, Ռոջեր Ֆեդերերը, Նովակ Ջոկովիչը, Մարատ Սաֆինը եւ Ռաֆայել Նադալն են (գործող թենիսիստների մեջ) միայն հասել Մեծ Սաղավարտի ամենաքիչը չորս մրցախաղերի կիսաեզրափակիչներին։