Ղրղզստանի ձերբակալված նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի որդուն` Սեյիթբեկին, կանչել են  ՆԳՆ հարցաքննության, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է երկրի նախկին ղեկավարի փաստաբան Սերգեյ Սլեսարեւը:

«Որքանով ինձ հայտնի է՝ նա հենց հիմա հարցաքննության է: Կոնկրետ որ գործով են նրան հարցաքննում՝ ես ճշգրիտ չգիտեմ», - ասել է փաստաբանը:

Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաեւը հինգշաբթի երեկոյսն հանձնվել էր ուժայինններին: Նրա ձերբակալման հաջորդ օրը սկսվել էին կալանավորումներ եւ հարցաքննության էին հրավիրվել նրա  մտերիմ կողմնակիցները, որոնքց թվում նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ֆարիդ Նիյազովն է, Աթամբաեւի խորհրդական Կունդուզ Ժոլդուբաեւը, պատգամավորներ Իրինա Կարամուշկինան եւ Ասել Կոդուրանովան:

Չորեքշաբթի երեկոյան Ղրղզստանի հատուկ ծառայությունները գրոհել էին Կոյ-Տաշ գյուղում Աթամբաեւի տունը: Նրանք նախկին նախագահի աջակիցների դեմ հատուկ միջոցներ էին կիրառել: Աթամբաեւի կողմանկիցները պատասխան կրակ էին բացել:  Սակայն նախկին նախագահին ձերբակալել չէր հաջողվել:

Աթամբաևի կողմնակիցները պատանդ էին վերցրել  6 հատուկ ջոկատայինների: Հինգշաբթի վերսկսվել էին բախումները կողմնակիցների և անվտանգության ուժերի միջև: Տուժածների թիվը հասել է  98-ի: Մեկ հատուկ ջոկատային մահացել է: