Եթե ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի, դրա դրական ազդեցությունը կարճ ժամանակում կզգա ողջ Կովկասը:

Թեզեփիր մզկիթի բացման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե Հարավային Կովկասում հակամարտությունների առկայությունը մեծ սպառնալիք է, «մեծ խոչընդոտ մեր ընդհանուր զարգացման համար, ողջ տարածաշրջանի համար»: Ալիեւը նաեւ նշել է, թե բոլոր այդ սպառնալիքներից ամենալուրջը ղարաբաղյան հակամարտությունն է: «Միլիոնավոր մեր քաղաքացիներ, որոնք տուժել են էթնիկ զտումներից, դարձան փախստական եւ հարկադիր վերաբնակիչներ: Հայաստանի զինված ուժերը ոչնչացրին ամեն ինչ „գրավված“ տարածքներում՝ կառույցներ, տներ, դպորցներ, հիվանդանոցներ, մզկիթներ: Դրան պետք է վերջ դրվի, եւ հակամարտությունը կարող է լուծվել միայն միջազգային իրավունքի հիման վրա: Այդ նորմերը մեզ հայտնի են: ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է 4 բանաձեւ՝ Հայաստանից պահանջելով հանել իր զորքերը Ադրբեջանի տարածքից: Ցավոք, հայկական կողմը հաշվի չի առնում այդ իրողությունը»,- լացակումաց հայտարարել է Ադրբեջանի նախագահը եւ հավելել, թե միջազգային կառույցները արդար դիրք են գրավել եւ կողմ են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը", — ասել է նա: Ալիեւը վստահ է, որ հակամարտություն շուտով կարգավորվելու է. «Քանի որ Կովկասը միասնական օրգանիզմ է»: