Թուրքիայում 19-ամյա Ք.-ն սպանել է մորը, ով հրաժարվել նրան տալ մահացած պապիկի թոշակը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Մալթեփեյի Բաշըբույուք թաղամասում ապրող 43-ամյա Ֆաթմա Քաբաթաշից հարեւանները երկար ժամանակ տեղեկություններ չեն ստացել։ Նրանով հետաքրքված մտել են կնոջ բնակարան եւ նրան սպանված հայտնաբերել։

Ոստիկանության գործողությունների արդյունքում ձերբակալվել է որդին՝ 19-ամյա Ք.ն։ Ոստիկանությունից դատարան տեղափոխվելու ժամանակ մայրասպան որդին լրագրողների մոտ արդարացել է՝ ասելով. «Պապիկի մահվանից հետո նրա թոշակից գումար չէր տալիս։ Ես էլ նրան պատժեցի եւ սպանեցի։ Ի՞նչ կա այդտեղ, ինչո՞ւ պետք է փոշմանեմ»։