«Երկիր» միությունը ցինիզմ է գնահատել Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Վրաստանի կառավարության անդամների Ախալքալաք կատարած այցի շրջանակում Վրաստանի ՆԳ նախարարը հայտարարել էր, թե իրենք ծանոթացել են տեղի քրեածին իրավիճակին ,եւ Սամցխե-Ջավախքում հանցագործությունների թիվը նվազել է: «Կան ոստիկանության աշխատանքից դժգոհ մարդիկ, քանի որ նրանց ընտանիքի անդամները կալանավորված են»,- ասել էր Մերաբիշվիլին:
«Ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի խայտառակ օրինախատումներով ուղեկցվող դատավարության, նրա բարեկամների եւ համախոհների նկատմամբ ոստիկանական հալածանքների պայմաններում` պրն Մերաբիշվիլու կողմից նման հայտարության հնչեցման փաստը կարելի է գնահատել որպես ցինիզմ»,- նշել է «Երկիր» միությունը՝ իր տարածած հաղորդագրության մեջ:




























