Սեպտեմբերի 29-ին դիտարկում է տեղի ունենալու հայ-ադրբեջանական սահմանին:
Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ դիտարկումը կայանալու է հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մերձակայքում՝ ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակի կողմից: Դիտարկումից հետո Տավուշի մարզպետարանում տեղի կունենա ճեպազրույց:




























