Վենեսուելայի ներկայացուցչուհի, հեռուստահաղորդավար Հանելլի Կուենտերո Լեսման դարձել է «Միսս ինտերկոնտինենտալ-2009» գեղեցկության մրցույթի հաղթողը: Թվով 38-րդ միջազգային այս մրցույթը, կայացել է երեկ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Այն անցկացվել է Մինսկի ֆուտբոլային մանեժում, որին մասնակցել են գեղեցկուհիներ՝ աշխարհի 56 երկրներից:
Ըստ Մրցույթի պայմանների, հաղթողը ստանում է 35 հազար ամերիկյան դոլար, նրանհանձնվում է 720 ադամանդներով զարդարված պլատինե թագ` որը 361 հազար դոլար արժե: Այդ մրցանակը հաղթող գեղեցկուհու մոտ կմնա ուղիղ մեկ տարի` մինչեւ հաջորդ մրցույթի անցկացումը: Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին նույնպես մասնակցում էր մրցույթին:
Հիշեցնենք, որ «Միսս ինտերկոնտինենտալ» մրցույթի պատմությունը սկսվել է 1971 թվականից: Բելառուսի մայրաքաղաքում այն անցկացվում էր առաջին անգամ:



























