Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն էկոնոմիկայի նոր նախարար է նշանակել, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։
Մարինո Մուրիլիոն, ով ղեկավարում էր այդ նախարարությունը, այժմ պատասխանատու է լինելու երկրում տնտեսական բարեփոխումներ իրականացնել՝ պահպանելով փոխնախագահի պաշտոնը։
Մարտի 25-ի հրամանում ասվում է, որ էկոնոմիկայի եւ պլանավորման նախարար է նշանակվել Աբդել Իսկյերդո Ռոդրիգեսը։ Նախկինում նա էկոնոմիկայի նախարարի տեղակալն էր։
Ռաուլ Կաստրոն, ով Կուբայի նախագահ իր եղբորը՝ Ֆիդել Կաստրոյին փոխարինել էր 2008 թվականին, մտադիր է երկրում լայնամասշտաբ տնտեսական բարեփոխումներ ձեռնարկել։




























