Հայկական եւ ուկրաինական մանկավարժական համալսարանների միջեւ մարտի 28-ին ոչ ավանդական մեթոդներով բուժման եւ հոգեթերապիայի վերաբերյալ համագործակցության պայմանագիր է ստորագրվել։
Փաստաթուղթը ստորագրվել է Հայաստանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի եւ Ուկրաինայի Պ. Լ. Շուպիկի անվան ազգային բժշկական ակադեմիայի միջեւ։
Նշենք, որ համագործակցության շրջանակներում կողմերը կփոխանակեն դելֆինաթերապիայի մասին ունեցած իրենց գիտելիքները։
Նշենք, որ համագործակցության շրջանակներում գիտնականները դելֆինաթերապիայի ոլորտում փորձի փոխանակում կիրականացնեն:
Երեւանի «Նեմո» անունը կրող դելֆինարիումը մի քանի ամիս է ինչ գործում է։ Բնապահպաններն ու կենդանիների պաշտպանության ակումբի անդամները դեմ էին դելֆինարիումի բացմանը։ Նրանք պնդում են, որ կենդանիները Հայաստանում չեն դիմանա եւ կսատկեն։





























